Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինը սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում: Իրեն էս ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ-քիչ վարժվեց: Այդպես է, չէ՞, ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
– Նայե՛ք:
Ու մի հպարտ քայլքով գնաց առաջ:
– Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,- Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
– Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից շշմել էին: Էս տիկինները հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
– Աշխարհը շուռ է եկել, – ասաց նրանցից մեկը,- նայեք այս խեցգետնին, ով է այսպիսի բան տեսել;
– Է՜, հարգանք չի մնացել,- ասաց մեկ ուրիշը:
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ,- հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճամփով: Մի քիչ հետո լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
– Բարի օր,- ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
– Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ,ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն մտածում էր.
– Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
– ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր երիտասարդ խեցգետնին:

Երտասարդ խեցգետինը աշխատասեր,հետաքրքրասեր, նպատակասլաց և համառ էր, քանի որ նա իր մտքի հետ էր միայն համաձայն։

2. Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս խեցգետիններից:

Երիտասարդ խեցգետինը տարբերվում էր մյուս խեցգետիններից, քանի որ նա կարող էր առաջ քայլել և համառոտությանբ։

3․ Ինչո՞ւ էին բոլորը զարմանում երիտասարդ խեցգետնի վրա և ծաղրում նրան:

Բոլար խեցգետինները ծաղրում էին նրան, քանի որ նա կարողեր առաջ քայլել, իսկ նրանք ոչ։

4. Ի՞նչ սովորեցի՛ր այս պատմվածքից։

Ես սովորեցի այս պատմվածքից, որ հավավատաս երազանքիդ ապա կհասնեսինչին նրան։

5․ Տեքստում ներկված բառերից առանձնացրո՛ւ այս բառերին հականիշ (իմաստով հակառակ)  բառեր․

երիտասարդ-ծեր

հարազատներ-օտարներ

մեծ-փոքր

երկար-կարճ

լուռ-աղմկոտ

հրաժեշտ-ողջույն

Ողջույն, ծեր, առաջ, կարճ, օտարներ, աղմկոտ, փոքր:

6. Տեքստից գտի՛ր այս բառերին իմաստով հակառակ բառեր։

երիտասարդ-ծեր

հարազատներ-օտարներ

մեծ-փոքր

երկար-կարճ

լուռ-աղմկոտ

հրաժեշտ-ողջույն

Ծեր, առաջ, գտնել, օտար, հանգստություն, այլանդակ, մեղմորեն, վախկոտ, թշնամիներ, փոքր:

7. Գտի՛ր յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:

Ա. Մրջյուն, սարդ, խեցգետին, լուսատիտիկ, կարիճ:

խեցգետին

Բ. Հող, մասրենի, ավազ, քար, ջուր, կրակ:

մասերին

Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:

արթնանալ

8. Շարունակի՛ր նախադասությունները:

Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն։

Խեցգետինները հետ-հետ են քայլում, որովհետև այդպես է:

Մի մարդ լողալ չգիտեր, բայց լավ եսասերություն անել գիտի:

Խոտերը կանաչ գույն են, իսկ աշնանը դեղին:

Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ երկիրն է լուսավորում է: